Շուտով լույս կտեսնի «Իրատեսի» հեղինակ ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Հեռավոր տարիների լույսը» հուշագրական վիպակը, որը Արցախի պատմական Վարանդայի նշանավոր տոհմերից մեկի շառավիղների մասին է։
Քանի դեռ Երևանում զարգանում են ոչ միանշանակ իրադարձություններ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ, աշխարհում տեղի են ունենում շատ ավելի բազմանշանակ իրադարձություններ:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ հայկական կողմ որևէ ադրբեջանցի զինծառայող չի անցել:
Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչները պայթեցրել են խորհրդարանի շենքը: Ականատեսների խոսքերով՝ մի քանի պայթյունից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Գրոհայիններին հաջողվել է մտնել շենք: Զոհեր չկան:
Հայաստանը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ՆԱՏՕ-ից հավասարակշռված մոտեցում է ակնկալում՝ ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով քննչական կոմիտեն արագ ավարտել է նախաքննությունը, սակայն գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ գործը վերադարձնելով ՔԿ-ին:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներում քննարկվող հրատապ թեմաներից մեկը, անշուշտ, Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն կոչված երևույթն է: Եվ հարցը միայն այն չէ, որ դա այսօր աշխարհի ամենահզոր ահաբեկչական կազմակերպությունն է:
Աշխատանքային այցով Ղարաբաղում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ղարաբաղի նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատենչ հռետորաբանությունը վտանգավոր և ապակայունացնող է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի միջուկային ուժերը կհամալրվեն 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...